Պետական բոլոր հաստատությունները փակ էին: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ապրիլի 8-ին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 203 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը: Իրան- ԱՄՆ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը խախտեց Նեթանյահուն՝ «Հեզբոլլահին» ոչնչացնելու գերնպատակ պատրվակը խաղարկելով, որն արժանացավ միջազգային՝ այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի քննադատությանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թյուրքը հայտարարեց՝ հրադադարից մի քանի ժամ անց նման արյունահեղությունն անըմբռնելի է: ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կալասը զգուշացրեց՝ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում զանգվածային ավերածությունները: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Քուփերը պահանջեց, որ Լիբանանը ներառվի հրադադարի մեջ: Մինչեւ ե՞րբ է Իսրայելը շարունակելու ջարդարարությունները:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա