Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից


Փետրվարի 1-ին՝ ժամը 08։40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է:


Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Դիտումների քանակ1

Leave a Comment