Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար


Փետրվարի 1-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։


 


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


 

Leave a Comment