ՍԱՏՄ-ն մանկապարտեզում հայտնաբերել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան):


Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:


 


Ի մասնավորի՝


  • սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել,


  • առաստաղները ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ վիճակում, ունեցել են տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու հնարավորությունը։


Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Դիտումների քանակ1

Leave a Comment