Ձյան մաքրման շուրջօրյա աշխատանքներ՝ հանրապետության ավտոճանապարհներին

Հանրապետության այն մարզերում, որտեղ արձանագրվել են ձյան տեղումներ, ամբողջ գիշեր կատարվել են ձյան մաքրման աշխատանքներ։ Դրանք շարունակվում են շուրջօրյա գրաֆիկով՝ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ2

Աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Երևան-Սևան ճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝ Երևան-Սևան ճանապարհին իրականացվում են աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ6

Սպիտակի ԲԿ-ում երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան է լույս աշխարհ եկել

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ Սպիտակի բժշկական կենտրոնում երիտասարդ ընտանիքի 7-րդ բալիկն է լույս աշխարհ եկել: «Լուրը՝ մարզից: Երիտասարդ ընտանիքի 7-րդ բալիկն է լույս աշխարհ եկել»,- ասված է ԱՆ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: Փոքրիկ Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով:  Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկը իրենց լավ են զգում: … Read more

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:   Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։   … Read more

Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են․ Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են՝ հունվարի 26-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:   Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառմամբ։   Վարորդներին խորհուրդ է տրվում … Read more

56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է կես կգ-ից ավելի թմրամիջոց. Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հունվարի 23-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։ Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու՝ Արարատ գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 573,8 գրամ զանգված: Կատարվում … Read more

Թալինում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հունվարի 26-ին՝ ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ Դիտումների քանակ1

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները … Read more