Նրանք ԱԱ-2026-ի ամենատաղանդավոր թիմն են և հաղթելու գլխավոր ֆավորիտը․ Պիկե — Armsport.am

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն Ֆրանսիայի հավաքականին համարում է աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտը։ «Անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր խաղացողին առանձին դիտարկենք, Ֆրանսիան այս աշխարհի առաջնության ամենատաղանդավոր թիմն է և հաղթելու գլխավոր ֆավորիտը։ Նրանք դուրս են եկել եզրափակիչ վերջին երկու խաղարկություններում՝ հաղթելով 2018-ին և պարտվելով 2022-ին։ Թղթի վրա նրանք … Read more

Պատմական․ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի առաջնորդները ևս կմասնակցեն ԱԱ-2026-ի վիճակահանությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել են իրենց մասնակցությունը վաղը՝ Վաշինգտոնում կայանալիք 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությանը։ Աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Ջոն Ֆ․ Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում, Երևանի ժամանակով 21։00-ին։ Հիշեցնենք, որ առաջիկա աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջինն … Read more

Մեսսին նշել է այն հավաքականները, որոնք կարող են հաղթել ԱԱ-2026-ում — Armsport.am

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ «ալբիսելեստեն» կրկին ձգտելու է հաղթել աշխարհի առաջնությունը՝ երկրորդ անգամ անընդմեջ։ Այնուամենայնիվ, Լեոն առանձնցրել է մի քանի հավաքականներ, որոնք, ըստ իրեն, կլինեն ֆավորիտ «ոսկե աստվածուհու» գավաթի համար պայքարում։ «Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը մեր ուսերից հսկայական բեռ իջեցրեց։ Առանց այդ ճնշման խաղալը իսկական թեթևացում … Read more

ՖԻՖԱ-ն զարմացրեց. ոչ ֆուտբոլային աստղեր, որոնք կմասնակցեն ԱԱ-2026-ի վիճակահանությանը

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կվարի ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Միջոցառումը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին, Վաշինգտոնում։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։ Վիճակահանության ընթացքում Ֆերդինանդին՝ որպես ասիստենտներ, կօգնեն համաշխարհային սպորտի այլ լեգենդներ. NFL-ի Սուպերբոուլի յոթակի հաղթող Թոմ Բրեդին, NHL-ի … Read more

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին

Opta Sports վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների թարմացված ցանկը, որը գլխավորում է Իսպանիայի ազգային հավաքականը։ Ըստ հարթակի սուպերհամակարգչի հաշվարկների՝ Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 17%։ Հավակնորդների ցանկում երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է (14,1%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան (11,8%)։ Ուշագրավ է, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան միայն 4-րդ հորիզոնականում … Read more

ՖԻՖԱ-ի նոր հեղափոխական փորձարկումը. Ի՞նչ է 2 րոպեի կանոնը և որտե՞ղ է այն կիրառվելու

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նոր կանոն է մշակել, որը փորձնական կարգով կիրառվելու է այսօր Կատարում մեկնարկող Արաբական պետությունների գավաթի խաղարկությունում (FIFA Arab Cup): Նպատակը մեկն է՝ պայքարել սիմուլյացիաների և ժամանակի արհեստական ձգձգման դեմ՝ ավելացնելով մաքուր խաղաժամանակը։ Ինչպե՞ս է գործելու կանոնը Համաձայն արձանագրության՝ այն ֆուտբոլիստը, որին բժշկական օգնություն է անհրաժեշտ, պետք է հնարավորինս արագ լքի խաղադաշտը՝ … Read more

ԱԱ-2026. Վիճակահանության ժամանակացույցը, զամբյուղները և բոլոր մանրամասները

Որակավորման փուլի դրամատիկ հանդիպումներից հետո ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սևեռված է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ վիճակահանության վրա։ ՖԻՖԱ-ն ներկայացրել է սպասվող միջոցառման առանցքային մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ե՞րբ և որտե՞ղ Ամսաթիվը՝ Վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ՝ 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Ժամը՝ Միջոցառման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին։ Վայրը՝ Վիճակահանությունը կհյուրընկալի Վաշինգտոնի Քենեդի կենտրոնը: Մասնակից … Read more