ՖԻՖԱ-ն զարմացրեց. ոչ ֆուտբոլային աստղեր, որոնք կմասնակցեն ԱԱ-2026-ի վիճակահանությանը

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կվարի ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Միջոցառումը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին, Վաշինգտոնում։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։

Վիճակահանության ընթացքում Ֆերդինանդին՝ որպես ասիստենտներ, կօգնեն համաշխարհային սպորտի այլ լեգենդներ.

  • NFL-ի Սուպերբոուլի յոթակի հաղթող Թոմ Բրեդին,
  • NHL-ի Փառքի սրահի անդամ, Սթենլիի գավաթի քառակի դափնեկիր Ուեյն Գրեցկին,
  • MLB-ի «Բոլոր աստղերի խաղի» (All-Star) յոթակի մասնակից Աարոն Ջաջը,
  • NBA-ի քառակի չեմպիոն, օլիմպիական և աշխարհի չեմպիոն, Փառքի սրահի անդամ Շաքիլ Օ’Նիլը։

«Այս պատմական վիճակահանությունը վարելը անհավանական պատիվ է։ Որպես ֆուտբոլիստ՝ ես ապրել եմ այս համաշխարհային բեմերի համար։ Այժմ ինձ բախտ է վիճակվել խաղալ մեկ այլ՝ առանձնահատուկ դեր անհավանական մարզիկների հետ միասին՝ որոշելու 12 խմբերի կազմերը, որոնց սպասում է ողջ աշխարհը»,- նշել է Ֆերդինանդը։

Leave a Comment