«Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումն անհնար է առանց մեր շահերը հաշվի առնելու․ Իրանի պատգամավոր

Ներքաղաքական 22 Հուլիս, 2025 12:31   Իրանի խորհրդարանի Արդաբիլից պատգամավոր և Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սուդեյֆ Բադրին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի իրականացումն անհնար է՝ առանց Իրանի ռազմավարական շահերի և դերի հաշվառման։ Այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքը։ «Վերջերս միջանցքի վերաբերյալ հնչում են ոչ պրոֆեսիոնալ և … Read more

Ժաննա Անդրեասյանը 11 օրով մեկնում է արձակուրդ

Ներքաղաքական 22 Հուլիս, 2025 12:35 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 11 օրով մեկնում է արձակուրդ։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ … Read more

Որևէ հավատացյալ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռի նկատմամբ․ Տեր Եսայի Արթենյան

Հասարակություն 22 Հուլիս, 2025 10:45 «Չեմ պատկերացնում՝ ինչ են պլանավորել և ինչպես են պատկերացնում այդ պրոցեսը»,- այսօր Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Էջմիածնի հրապարակում հավաք կազմակերպել, ապա Վեհարանն «ազատել» Վեհափառից։ «Նման ցանկացած միջամտություն եկեղեցական կյանքին և ինքնավարությանը անպտուղ փորձ է։ … Read more

Iravunk.com | Հուլիսի 22-ի փոխարժեքը

Հասարակություն 22 Հուլիս, 2025 10:57 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:

Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է կատարել

Ներքաղաքական 22 Հուլիս, 2025 11:47 Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է։ Նա Սուրբ Գրքից մեջբերում է արել. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: Մատթ. 11.25

«Կաննի» միջազգային կինոփառատոնի ժամանակ ստացած առաջարկությունն ընդունեցի. Դիանա Դայան

Մշակութային 22 Հուլիս, 2025 11:30 «Իրավունք»-ի զրուցակիցը Հայաստանի Կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի անդամ, դերասանուհի, ստեղծագործական պրոդյուսեր (Parie Media) ԴԻԱՆԱ ԴԱՅԱՆՆ է: Նա «Կաննի» միջազգային կինոփառատոնի ժամանակ ամերիկյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել: «ԿԻՆ ԿԵՐՊԱՐԸ ԱՐՎԵՍՏՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ» — Դիանա, նախ գանք ակունքներից՝ ինչո՞ւ որոշեցիք ընտրել դերասանի մասնագիտությունը: — … Read more

Կապուտաչյա Սեւանը հասու միայն հարուստների գրպանին. Հայկական տուրիզմի պերճանքն ու թշվառությունը

Թեմա 22 Հուլիս, 2025 12:10 Ամռան մեկնարկելուն պես բոլոր հայերը մտածում են ամառային հանգստի մասին, իսկ դրա բաղկացուցիչ մասն է կազմում լողափնյա հանգիստը: Մենք՝ հայերս, պետք է բավարարվենք միայն Սևանի առկայությամբ, բայց այնտեղ էլ այնպիսի աստղաբաշխական թվեր են գործում, որ մնում է միայն հանգիստն անցկացնել տանը՝ բազմոցի վրա: Նույնիսկ մեկ օրով Սևան մեկնելը կարող է … Read more

Ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 22-ի գիշերը և կեսօրից հետո, 25-26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու … Read more

Որքան ավելանում են Ալիևի ու Էրդողանի պահանջները, այնքան ուժգնացնում է հակաեկեղեցական հիստերիան․ Գառնիկ Դանիելյան

22 Հուլիս, 2025 10:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․   «2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Փաշինյանը բացականչում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Օրերս նույն վայրից Ադրբեջանի նախագահը սպառնում էր Հայաստանին, որ ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն, և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ … Read more

Iravunk.com | Բայրամովը մեկնել է Վրաստան

22 Հուլիս, 2025 10:10 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այցով գտնվում է Վրաստանում։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։   Նշվում է, որ Բայրամովը Թբիլիսիում կհանդիպի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։   Հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ ախարարները համատեղ հայտարարություն կանեն մամուլի համար: Օրվա ընթացքում Բայրամովը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի … Read more