Iravunk.com | Բայրամովը մեկնել է Վրաստան

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այցով գտնվում է Վրաստանում։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Նշվում է, որ Բայրամովը Թբիլիսիում կհանդիպի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։

 

Հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ ախարարները համատեղ հայտարարություն կանեն մամուլի համար: Օրվա ընթացքում Բայրամովը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի խորհրդարանում:

 

Leave a Comment