Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն … Read more

Հյուսիսային պողոտայում ոստիկանները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ստորագրել են փոխըմբռնման ամբողջական հուշագիր Թուրքիային որպես Eurofighter Typhoon կործանիչների օպերատոր ընդունելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։  Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ հուշագիրը ստորագրվել է Ստամբուլում կայացած 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ: «Պաշտպանության նախարարներն այսօր համատեղ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: … Read more

ՌԴ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Ռուսական ինքնաթիռը Թուրքիայի ամենամեծ քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 15:40-ին (Երևանի ժամանակով 16:45-ին): Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բանակցությունները նախատեսվում է սկսել ժամը 19:00-ին, և, ինչպես նախորդ փուլի ժամանակ, դրանք կանցկացվեն Չիրագանի պալատում։

Ֆիդանը ելույթ կունենա Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի բացմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ելույթ կունենա Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի բացմանը։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիդանին կուղեկցեն թուրք պաշտոնյաներ, հնարավոր է՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Թուրքական հեռուստաալիքները հաղորդում են, որ բանակցությունները նախատեսված է սկսել չորեքշաբթի օրը՝ ժամը … Read more

Ադրբեջանի ԱԳ նախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Դիկին՝ Ադրբեջանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Դիկին իր արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը:

Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել

«Կրթվելը նորաձև է» շարժման ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանն ամուսնացած չեն: Փաշինյանը իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով պատճառը: Նա նշել է՝ քանի որ 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էր զբաղվում և գիտեր, որ իրեն բռնելու են, դատելու են, իր գույքը բռնագրավելու են, ուստի չեն ամուսնացել, որ կարողանա ընտանիքը … Read more

ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Նիկոլ Փաշինյանի պես մի ամբարտավան հեղափոխականի թվում է, թե իր քմահաճույքները վեր են օրենքից:  Եթե նման ավտորիտար մտածողությունը երկրի ներսում «մարսվում» է, ապա կանխատեսելիորեն արժանանալու է միջազգային ինստիտուտների դիմադրությանը: 2025թ․ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրեց ՀՀ-ին դադարեցնել ՀԷՑ-ի նկատմամբ … Read more

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը։ Լեհական կառավարության ղեկավարի ելույթի հեռարձակումն իրականացրել է TVP Info հեռուստաալիքը։ Ըստ Տուսկի՝ նոր կաբինետի առաջնահերթ խնդիրներից մեկը կլինի «Ռուսաստանի և Բելառուսի ագրեսիվ գործողությունների», ինչպես նաև «ներքին թատերաբեմում դիվերսիաների դեմ պայքարը» և կարգուկանոնի վերականգնումը։ «Ներկայումս մենք որոշակի իմաստով ապրում ենք նախապատերազմական ժամանակներում», – հայտարարել է նա։ … Read more