Ինչպես են զինված մտնում Պաշտպանության նախարարի կալանավորված խորհրդականի գործով դեպքի վայր, հրահանգում պառկել. Armlur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնել էինք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով: ArmLur.am-ը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե հասկանալու համար, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա կոմիտեում, և ինչ կարգավիճակ ունի նա։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի … Read more

Չինաստանը որոշել է դադարեցնել շփումները Չեխիայի նախագահի հետ

Չինաստանի իշխանությունները որոշել են դադարեցնել շփումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ՝ 14-րդ Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։ 14-րդ Դալայ Լամայի և Չեխիայի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Հնդկաստանի Լադախ քաղաքում։ «Պավելի անպարկեշտ և սադրիչ գործողություններին ի պատասխան՝ Չինաստանը որոշել է դադարեցնել նրա հետ … Read more

Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասն առնվազն երկու սերունդով․ Օսկանյան

Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Երբ դուք հանձնում եք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արևելքից արևմուտք ձգվող մի գոտի, որը պետք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողության, առանց սահմանային ստուգումների և … Read more

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։  Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով … Read more

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվшրnւթյան (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը

Վերջին օրերին կրկին ակտիվացել է Բաքվում պահվող հայ պատանդների (գերիների) թեման, և տարբեր տեղեկատվական հարթակներ և օգտատերեր տարածում են նրանց չճշտված ցուցակներ՝ հանգեցնելով պատանդների և մի խումբ անհայտ կորած անձանց հարազատների լրացուցիչ տառապանքների: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Ստորև ներկայացնում եմ այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվարության (ազատազրկման) հանգամանքը … Read more

Շարունակվում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  Օգոստոսի 12-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում իրազեկման գործընթացում ներգրավվել է 2882 … Read more

Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության եւ խախտումների մասին․ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության եւ խախտումների մասին։ 

Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման մասին

Վաշինգտոնյան իրադարձություններից անմիջապես հետո Ալիևը իր հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխման իրենց պահանջի մասին։ Դրանից հետո այսօր դրա մասին խոսել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը՝ NE Global-ին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: ««Փաստաթղթում պարունակվող դրույթում, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ընդգծվում է … Read more

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում. այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Այն տեղակայված  է Անքորիջի մոտ գտնվող լեռներում, Գիրդվուդ քաղաքում։ Կա նաև փոքր օդանավակայան թեթև շարժիչով ինքնաթիռների համար։ Հյուրանոցն ունի 3 նախագահական համար։ Հիշեցնենք, որ ղեկավարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին

Պետդումա կներկայացվի օրինագիծ, որն առաջարկում է վճարովի կրթություն ներդնել օտարերկրացիների համար ռուսական դպրոցներում

ՌԴ Պետդումայի պատգամավորները խորհրդարանի պալատ կներկայացնեն միջխմբակցային օրինագիծ, որն առաջարկում է վճարովի կրթություն ներդնել օտարերկրացիների համար ռուսական դպրոցներում և տեխնիկական ուսումնարաններում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նախագծի հեղինակներն են «Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Պետդումայի աշխատանքի հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը, ինչպես նաև այլ պատգամավորներ։ ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Միրոնովը նշել է, որ … Read more