Համայնքը շատ լավ է պատրաստվում ընտրություններին․ ում են իրենց ձայնը տալու փարաքարցիները. հարցում. տեսանյութ

Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացն ավարտվել է, իսկ ընտրությունների համար քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից։ Փարաքարի ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը, որը ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, նրանց թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է, «Ազգային առաջընթաց» կուսակցությունով առաջադրվել է Դավիթ Մինասյանը, … Read more

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ. ովքեր են «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում

ԿԸՀ կայքում հրապարակվել են մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 99 հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: 1-20 համարները՝ ստորև. 1. Մինասյան Սարիկ Սամվելի 2. Մկրտչյան Վահագն Հրաչի 3. Բարսեղյան Էմմա Մասիսի 4. Անանյան Լևոն Գագիկի 5. Արամյան Շավարշ Արամի 6. Հարությունյան … Read more

Հայաստանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ 3-րդ երկրի նկատմամբ, արդիականացվում է պաշտպանական ոլորտը. Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին: ԱԳ նախարարը պատասխանել է հայ-հնդկական պաշտպանական հարաբերություններին վերաբերով հարցին: Վերջին մի քանի տարիներին դուք նաև համակարգեր եք ստացել Հնդկաստանից, մի բան, որի մասին խոսվել է: Այսպիսով, եթե դուք կարող եք թերևս խոսել այս փոխգործակցության մասին, … Read more

Արագածի գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հոսպիտալացվել են. ինչ վնասվածքներ ունեն

Ավելի վաղ հայտել էինք, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ը՝ անհետ կորել։ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին … Read more

Մեկնարկել է Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը. ինչպես և քանի տոմս կարելի է գնել

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մարտի 11-ից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել … Read more

Հարցազրույց եմ տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 172 դիտում

Մեկնարկել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը. ընդմիջումն ավարտվել է

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը։ Ընդմիջումից հետո կողմերը վերադարձել են բանակցային սեղանի շուրջ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը հայտարարել է ուկրաինական կողմի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն ասել էր, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումը շատ կառուցողական է սկսվել։ Ավելի վաղ հայտնել … Read more

Շարժվում են դեպի նպատակը. ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները գնացել են ընդմիջման. տեսանյութ

Սաուդյան Արաբիայում մեկնարկած բանակցությունների կողմերը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները, մեկնարկից շուրջ 3 ժամ անց ընդմիջման են գնացել: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պատասխանելով CNN-ի հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, ասել է, որ կողմերը շարժվում են դեպի նպատակ։ Հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն ասել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության … Read more

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև առկա է սերտ փոխգործակցություն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը: Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության … Read more

Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը 1-ինն է

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը 1-ինն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Որոշվել էին Գյումրու և Փարաքարի ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 12 դիտում