Սաուդյան Արաբիայում մեկնարկած բանակցությունների կողմերը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները, մեկնարկից շուրջ 3 ժամ անց ընդմիջման են գնացել:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պատասխանելով CNN-ի հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, ասել է, որ կողմերը շարժվում են դեպի նպատակ։
Հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն ասել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումը շատ կառուցողական է սկսվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
145 դիտում