Համայնքը շատ լավ է պատրաստվում ընտրություններին․ ում են իրենց ձայնը տալու փարաքարցիները. հարցում. տեսանյութ


Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացն ավարտվել է, իսկ ընտրությունների համար քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից։

Փարաքարի ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը, որը ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, նրանց թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է, «Ազգային առաջընթաց» կուսակցությունով առաջադրվել է Դավիթ Մինասյանը, «Կայունություն» կուսակցությունով էլ՝ Գոռ Սարիբեկյանը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փարաքարցիներից որոշներն ասում են՝ իրենց ընտրությունն արդեն արել են, որոշներն էլ նախընտրում են չբացահայտել, թե որ թեկնածուի օգտին են քվեարկելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

160 դիտում

Leave a Comment