Սաուդյան Արաբիայում մեկնարկել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը։
Ընդմիջումից հետո կողմերը վերադարձել են բանակցային սեղանի շուրջ:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը հայտարարել է ուկրաինական կողմի հետ բանակցություններում առաջընթացի մասին։
Հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակն ասել էր, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումը շատ կառուցողական է սկսվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաուդյան Արաբիայում մեկնարկած բանակցությունների կողմերը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները, բանակցությունների մեկնարկից շուրջ 3 ժամ անց ընդմիջման են գնացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
62 դիտում