Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև առկա է սերտ փոխգործակցություն


ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը:

news_4169848046065_222.jpeg (61 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության ապահովման և մի շարք այլ ոլորտներ:

news_4169848046064_333333.jpeg (63 KB)

Այս իմաստով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների պարբերական հանդիպում-քննարկումներն իրավական ֆորումի շրջանակում: Նախորդ տարի հյուրընկալ երկիր է եղել Հայաստանը, այս տարի ակնկալվում է, որ ֆորումը կանցկացվի Վրաստանում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իր իրավասության շրջանակում գործադրելու է բոլոր ջանքերն ի նպաստ հետագա համատեղ ծրագրերի իրականացման:

news_4169848046063_44444.jpeg (59 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

68 դիտում

Leave a Comment