Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Չինաստանում կանխատեսվում են ուժեղ քամիներ և մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը հակառակ դեպքում քամին կտանի: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ կանխատեսումը խոստանում է մինչև 150 կմ/ժ արագությամբ պոռթկումներ։ Նախազգուշացումը վերաբերում է երկրի հյուսիսային հատվածներին, որն ընդգրկում է Պեկինը։ Քամու … Read more

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Նախարարները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը, Սև ծովում անվտանգության հարցերը և ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 48 դիտում

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ինչպես հայտնում են նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, … Read more

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է: Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է ՔՕ 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել: Մայիսի 31-ին հետախուզում … Read more

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Հակադարձելով նրան՝ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը նույնպես կարող է հղումներ կատարել Ադրբեջանի Սահմանադրությանը, ինչը ամենևին հայելային կամ համաչափ մոտեցման ցուցաբերում չէ։ «Այո՛, ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, սակայն մեր հարևան … Read more

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկել է վստահ հաղթանակով։ Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել է Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։ Նա այս մրցաշարում պայքարում է Եվրոպայի ութերորդ չեմպիոնության համար։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 119 դիտում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարեց: Ըստ Միրզոյանի, անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա … Read more

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկման ժամանակ: «Տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն և երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ: Ե՛վ Հայաստանը, և՛ … Read more

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք-նամակը է հղել Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի կարդինալին և ռեկտորին՝ խիստ դատապարտելով գիտության անվան տակ պատմության կեղծումը, վերաշարադրումն ու քաղաքական նպատակներով օգտագործումը: Նամակում ասվում է. «Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանի հարգարժա՛ն կանցլեր, կարդինալ Ժոզե Տոլենտինու դե Մենդոնսա Հարգարժա՛ն ռեկտոր Հայր Մարկ Լյուիս Սույն թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը միջազգային գիտաժողով է կազմակերպել՝ … Read more

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի … Read more