ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին


ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է:

Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է ՔՕ 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել:

Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

2024-ի սեպտեմբերին վերջինը ՌԴ-ում կալանավորվել էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

212 դիտում

Leave a Comment