Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև


Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նախարարները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը, Սև ծովում անվտանգության հարցերը և ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

48 դիտում

Leave a Comment