ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի


Խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկման ժամանակ:

«Տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն և երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա: Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր հնարավոր միջոցները՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանը և համագործակցությանը»,- նշել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Բոճորիշվիլին կարևորել է կողմերի քաղաքական կամքը և լարվածությունը վերացնելու տրամադրվածությունը: Նրա խոսքով՝ Վրաստանը տարածաշրջանային գործընթացներում պարզապես միջնորդ չէ, այլ գործընթացների մի մասը, քանի որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը երեք երկրի համար ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

72 դիտում

Leave a Comment