Ազատի կացարանի գործով պահանջում են հարցաքննել Փաշինյանին և Պապիկյանին – Նորություններ 19.01.2026

Լուսանկարը` FIP Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգության երրորդ տարելիցին տուժող կողմի պաշտպանությունը նախաձեռնում է դատական գործընթացի նոր շրջափուլ։ Զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատակոչելու և հարցաքննելու պահանջով։ Փաստաբանն այս որոշումը … Read more

Խաղաղություն բերող մարդիկ պետք է նորմալ շոր հագնեն. էլի ենք տալու փող. Ալեն Սիմոնյանը՝ իրենց բարձր աշխատավարձերի մասին

Այն մարդիկ, ովքեր պետք է տատիկ-պապիկների աշխատավարձերը բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արհեստավարժ լինեն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Այն մարդիկ, ովքեր տատիկ-պապիկների հոսանքի վարձի գործով են զբաղվում, խաղաղություն են բերում ու պետության բոլոր ուղղություններով աշխատում են ու ամեն ինչի մեջ մեղադրվում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ շոր հագնեն, կարողանան … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել, որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատիկի օր»

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, իսկ այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։ Ռուբինյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում միայն … Read more

Սիմոնյանը մտադիր է պաշտոնական այցով մեկնել Ռուսաստան

19 հունվարի 2026 – 12:44 AMT PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ծրագրվում է իր պաշտոնական այցը Ռուսաստան՝ որպես պատասխան գործընկերոջ՝ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարած այցին։ «ՌԴ այց եմ նախապատրաստում, հրավեր ունեմ՝ փոխադարձ այցով լինելու։ Իմ գործընկեր Մատվիենկոն այստեղ էր, հիմա փոխադարձ այցի հրավեր եմ ստացել»,- ասել է նա, հայտնում է … Read more

Է՜խ, Դուգին, էդպես էլ ոչինչ չհասկացար

19.01.2026 | 12:44 Քանի դեռ Ռուսաստանում կան այսպիսի կեղծ տեսաբաններ, որոնց քարոզչության (հղումը՝ https://www.facebook.com/reel/2116035002134907) պատճառով քիչ վնաս չի կրել Ռուսաստանը, որոնց քարոզչության պատճառով պանսլավոնական ծրագիրը փոխվեց կեղծ եվրասիականությամբ, Ռուսաստանը միշտ կրելու է վնասներ, ռազմավարական միտքը լինելու է անտեսված: Իսկ Ռուսաստանում քիչ չեն նրանք, ովքեր իսկապես կարող են դարձնել Ռուսաստանը որպես պետություններ ձգող և ոչ թե վանող սուբյեկտ: … Read more

Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ

19 Հունվար, 2026 12:44 AntiFake.am-ի թիմն ու հասարակական-քաղաքական գործիչներ այս պահին ակցիա են իրականացնում ՄԻՊ գրասենյակի մոտ՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով հրատապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։ Աղբյուրը` Panorama.am

Ինտերնետ կապի մալուխների վնասման հետևանքով Միգրացիայի առցանց Ծառայության հարթակները անհասանելի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց Ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են։Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։Շնորհակալ ենք ըմբռնման համար»։ —00—ԼԱ  

«Էն մարդիկ, ովքեր այսօր խաղաղություն են բերում, պետք է կարողանան երկիր ներկայացնել, նորմալ շոր հագնել»․ Ալեն Սիմոնյանը՝ պաշտոնյաների պարգեւավճարների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտոնյաների ստացած միլիոնավոր պարգեւավճարների հարցին։ Կառավարությունում նախարարները նախորդ տարեվերջին 6-7 մլն դրամ պարգեւավճար են ստացել, հարցին, թե խորհրդարանականները չեն նախանձո՞ւմ գործադիրի անդամներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես միայն լրագրողներին եմ նախանձում, որովհետեւ ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք՝ մեր լրագրողներն ով ինչքան աշխատավարձ են … Read more