Ինտերնետ կապի մալուխների վնասման հետևանքով Միգրացիայի առցանց Ծառայության հարթակները անհասանելի են

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց Ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։
Շնորհակալ ենք ըմբռնման համար»։

—00—ԼԱ

 

Leave a Comment