Ձմեռային «Ֆեռն» փոթորիկը կաթվածահար է արել ԱՄՆ-ն. կան զոհեր (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ
Ձմեռային «Ֆեռն» փոթորիկը տարածվել է Միացյալ Նահանգներով՝ մի քանի շրջաններում առաջացնելով լայնածավալ ճգնաժամ։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 18 նահանգներում։ Կան զոհեր: Հայտնում է The Guardian-ը: Ամենավատ իրավիճակը ստեղծվել է երկրի հյուսիս-արևելքում, որտեղ եղանակը մահացու է եղել։ Նյու Յորքում հաստատվել է առնվազն երեք մահվան դեպք. Մանհեթենում մայթեզրին հայտնաբերվել է տարեց տղամարդ, իսկ Բրուքլինում՝ ևս երկուսը։ … Read more