Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ․ նոր նշանակումներ

Քաղաքականություն 19.01.2026 | 15:16 Վարչապետի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: Նշենք՝ Ղազարյանը 2024-2025 թվականներին եղել է Լոռու մարզպետ։ 2025 թվականի հունիսի 3-ին նշանակվել է ՀՀ … Read more

Aurora News | Կադրային փոփոխություններ ՆԳՆ-ում. Կամո Ցուցուլյանը և Արամ Ղազարյանը նոր պաշտոններ ունեն

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ՆԳՆ փոխնախարար՝ ազատվելով փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարարի պաշտոնից։ Փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարար է նշանակվել Արամ Ղազարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության պետի պաշտոնը։

ԵՄ-ն պատասխան մաքսատուրքեր է պատրաստում ԱՄՆ-ի դեմ՝ Գրենլանդիայի պատճառով

Եվրամիությունը նախատեսում է հակամաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ կամ սահմանափակումներ սահմանել ամերիկյան ընկերությունների գործունեության վրա իր տարածքում, եթե նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրքեր սահմանի եվրոպական ութ երկրների նկատմամբ՝ Գրենլանդիայի նկատմամբ նրանց դիրքորոշման պատճառով։ Այս մասին  հայտնել են Der Spiegel-ը և Reuters-ը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին ու անանուն դիվանագետի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ … Read more

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ՆԳՆ փոխնախարար՝ ազատվելով փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարարի պաշտոնից։ Փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարար է նշանակվել Արամ Ղազարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության պետի պաշտոնը։

Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ ԱՍՀ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման … Read more

Հոգեբուժական կազմակերպություններում արտագնա դատական նիստեր կանցկացվեն․ նոր կարգավորումներ կսահմանվեն

Հասարակություն 19.01.2026 | 14:43 Հոգեբուժական կազմակերպություններում հնարավոր կլինի արտագնա դատական նիստեր անցկացնել։ Արդարադատության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում։ Անվտանգության միջոցների կիրառման վերաբերյալ դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հաճախ չեն մասնակցում դատական նիստերին։ ՄԻՊ-ն իր զեկույցում արձանագրել է նաև դեպք, երբ  դատական նիստի ընթացքում դատարանը քննարկել է … Read more

Aurora News | Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում

Իսրայելական մարտական ​​ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Անսար շրջանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։ «Իսրայելական թշնամու ինքնաթիռները մի քանի հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Անսար շրջանում գտնվող Բարգազ հովտին և Մեյս բարձունքներին», – ասել է աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարտական ​​ինքնաթիռները շարունակում են մնալ Լիբանանի օդային տարածքում և հարվածներ են հասցնում … Read more