Սիրիական բանակը 15 օրով երկարաձգել է քրդական ուժերի հետ զինադադարը – CIVILNET

Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հունվարի 24-ին հայտարարել է քրդական ուժերի հետ սիրիական բանակի գործողությունների բոլոր ճակատներում զինադադարի 15 օրով երկարացման մասին՝ սկսած 2026 թվականի հունվարի 24-ի ժամը 23:00-ից։ Պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ զինադադարի երկարացումը կատարվում է ԱՄՆ-ի գործողությանը աջակցելու նպատակով՝ Դաեշի կալանավորներին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ/SDF) կազմակերպության բանտերից Իրաք տեղափոխելու համար։ Ավելի վաղ Սիրիական Արաբական Բանակի գործողությունների հրամանատարությունը ՍԴՈւ-ի և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ խմբավորումներին՝ դադարեցնել իրենց խախտումներն ու սադրանքները։ Հրամանատարությունը SANA-ին տված հայտարությունում նաև տեղեկացրել է Հասաքայում մարդասիրական միջանցքների բացման մասին՝ համապատասխան նախարարությունների հետ համագործակցությամբ աջակցություն և օգնություն տրամադրելու նպատակով։ Սիրիայի կառավարական ուժերի կողմից ռազմական ճանապարհով […]

Leave a Comment