Արցախում եւ Հայաստանում ադրբեջանցիների վայրագությունների դեպքերով հարուցված քրեական գործերը դեռ կա՞ն, թե՞ կարճվել են․ հարց Փաշինյանին
Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանել ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հարուցված ներպետական քրեական վարույթների մասին հարցին։ Լրագրողը հիշեցրեց, որ առկա են բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես են Արցախի տարածքում՝ Հադրութում 2020 թվականին ադրբեջանցի զինծառայողները մահապատիժներ իրականացնում, թե ինչ վայրագություններ են իրագործել 2022 թվականի Իշխանասարում՝ խոշտանգելով ու սպանելով հայ զինծառայողներին։ Հարցին՝ արդյոք այս դեպքերի հիման վրա … Read more