Երևանում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ն ու «Mercedes»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Mazda 6» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և տուժածների ինքնությունը։

ԹՈՂ ԱՆԵ՛Ն, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ. ՍՐԱՆՔ Ի՞ՆՉ ԵՆ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՉՏԱՆԻ. ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ ԵՂԵՔ, ԼՑՐԵՔ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն են։ Ի դեպ, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը 44-օրյա պատերազմում մասնակցել է Լոռվա կամավորականների խմբի հետ՝ որպես շարքային մասնակից, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը պատերազմի առաջին … Read more

Հացից չեն գիրանում, դա միֆ է. տեխնոլոգ

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում Հացից չեն գիրանում, դա միֆ է. տեխնոլոգ Հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է։ Եթե դիետոլոգները կամ բժիշկները իրենց պացիենտներին պարզապես ասում են՝ հրաժարվեք հացից, բայց ճիշտ այլընտրանք չեն առաջարկում, դա սխալ է։  Սպուտնիկ Արմենիայի «Ուրիշ նորություններում» ասում է ինքնուս տեխնոլոգ, թթխմորով հացի արտադրությամբ զբաղվող Մարինե Սարգսյանը։ «Հացը բարդ ածխաջրերի աղբյուր է, և … Read more

Պայթյուն՝ Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Փետրվարի 1-ին` ժամը 10։44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում, … Read more

Վաշինգտոնում տեղի կունենա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը

Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit)։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը․ «Մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության հարցը` կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է, և սա մի իրավիճակ է, որը երբեք չէինք կարող պատկերացնել: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։

Aurora News | ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում՝ Գազայի երեխաների բուժումը կազմակերպելու նպատակով

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։   ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում (UNIFIL)։ Ժ. Անանյանը նաև նկատել է, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի … Read more

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների, մշակութային ոչնչացման և Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումների վերաբերյալ թարմացված զեկույց

Փետրվար 01,2026 22:30 Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանում հայ պատանդների, մշակութային ոչնչացման և Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումների վերաբերյալ թարմացված զեկույց: Հիմնված 2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր տարիների ընթացքում հավաքված վկայությունների և փաստաթղթավորված ապացույցների վրա՝ այս զեկույցը թարմացվել է՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմին, Կոնգրեսին և միջազգային ՀԿ-ներին ուղարկելու համար: FREE ARMENIAN HOSTAGES Համաձայն … Read more

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին

Ըստ գերատեսչության հաղորդման, Չիլիի Հանրապետություն ուղևորություն պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել երկրում բարձր քրեածին վտանգը։ Սա հատկապես վերաբերում է Սանտյագոյի կենտրոնին, առավել ևս երեկոյան և գիշերային ժամերին։ Ընդգծվում է, որ հանցագործների ուշադրությունը չգրավելու համար պետք է խուսափել թանկարժեք զարդեր և այլ արժեքավոր իրեր կրելուց։ «Հարձակման դեպքում կարևոր է պահպանել հանգստություն, չդիմադրել հանցագործներին, քանի որ դա … Read more

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ փետրվարի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 230 հասցեի դիմաց, բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները և «Zongtong» մակնիշի ավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, … Read more

Այաթոլլահ Խամենեին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածը կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի

Եթե ​​ԱՄՆ-ն հարվածի Իրանին, կսկսվի տարածաշրջանային պատերազմ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ», – Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հույս է հայտնել, որ կկարողանա համաձայնության գալ Թեհրանի հետ վիճելի հիմնական հարցերի … Read more