Եկեղեցու ինքնամաքրման այս գործընթացում Փաշինյանն ակամա մեծ ծառայություն մատուցեց հայությանը և մեր Եկեղեցուն

Հայոց Եկեղեցին շատ ավելի հզորացած է դուրս գալու այս փորձությունից, քանի որ Աստված, չարի ուժն իր դեմ ուղղելով, մաքրում է մեր հավատի տունը սուտ հոգևորականներից՝ ազգուրացներից, թուլամորթներից, փչացածներից, թշնամու և օտարի դրածոներից։ Միաժամանակ ժողովուրդը տեսնում ու ճանաչում է իր իսկական հոգևոր հովիվներին՝ անկաշառ, հավատավոր և մինչև ուղնուծուծը հայ եկեղեցականներին։ Սա ևս կարևոր ձեռքբերում է։ Եկեղեցու … Read more

Խստորեն դատապարտում եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացը. Տեր Ավետիք

Ես` Տէր Աւետիք քահանայ Մարտիրոսեանս իմ որդիական անվերապահ հաւատարմութիւնն եմ յայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ եւ խստօրէն դատապարտում եմ Եկեղեցին ու մեր հաւատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: Գոյութիւն եմ յայտնում Աստծուց, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցին մաքրւում է յուդաներից։ «Տէր անսասան պահիր Դու միշտ, Քո իսկ … Read more

🎥 Մարտական ոչ-ոքի Ֆրանկֆուրտում․ Այնտրախտն ու Դորտմունդը չպարզեցին հաղթողին

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ (3-3)։ Դորտմունդցիների կազմում գոլերով աչքի ընկան Մաքսիմիլիան Բայերը, Ֆելիքս Նմեչան և Կարնի Չուկվուեմեկան։ Տանտերերի կազմից պատասխանեցին Ջան Ուզունը, Արնաու Կալիմուենդոն և Մահմուդ Դահուդը։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Բորուսիան» 33 միավորով երկրորդն է, իսկ «Այնտրախտը»՝ 26 միավորով յոթերորդը։ … Read more

Դուք մեզ շատ եք դուր գալիս, բայց մենք չենք ուզում ձեզ այնտեղ տեսնել. Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կարող են վենեսուելական նավթ գնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կարող են վենեսուելական նավթ գնել. հաղորդում է NBC News-ը։ «Ես Չինաստանին և Ռուսաստանին ասացի` մենք շատ լավ լեզու ենք գտնում միմյանց հետ, դուք մեզ շատ եք դուր գալիս, բայց մենք չենք ուզում ձեզ այնտեղ տեսնել։ Մենք բաց ենք բիզնեսի համար։ Չինաստանը կարող է մեզանից գնել … Read more

Շմավոն քահանա Ղևոնդյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը

Շմավոն քահանա Ղևոնդյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը։ «Ես` Շմավոն քահանա Ղևոնդյանը, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին»-սոցցանցի իր էջում գրել է նա։

Աշխարհասփյուռ թեմերի հարյուրավոր հոգևորականներ շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռին ու նրա գահակալին

Հայ Առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հարյուրավոր հոգևորականներ շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։ Տեր Փառեն քահանա Առաքելյանը գրում է. «Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք … Read more

«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Չաղ Ռուստամի հոր սպանության գործով ձերբակալված անձը քրեական աշխարհում հայտնի «Կուկ» մականունով Արթուր Ասրյանն է։ «Իշխանության» հետ զրույցում Ասրյանի մտերմիներից մեկն ասաց, որ «Կուկին» մի քանի օր առաջ կալանավորել էին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ Ասրյանը մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով գտնվել է տնային կալանքի մեջ, որի ընթացքում ոտքից … Read more

Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին. Տեր Սերոբ – 5tv

Տեր Սերոբ քահանա Ազարյանի հրապարակումը՝ ուղղված տիրադավներչին ու նրանց միացածներին. «Բոլոր այն «հոգևորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգևոր կոչումը, պարպում են իրենց մարդկությունից և հայությունից, վաճառում են իրենց խաչը նյութի դիմաց, անհամար հայորդիների թափած արյունը՝ պաշտոնի, աթոռի և երկրավոր խոստումների դիմաց և միանում են դավաճանախմբին, որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՎԱՏՔ և ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ծախեցին, թող … Read more

Որդիական հավատարմությունս եմ հայտնում Սուրբ Էջմիածին և Վեհափառ Հայրապետին․ Տեր Վրթանես

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը իր հավատարմությունն է հայտնում Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին․ «Ես` Տեր Վրթանես քահանա Բաղալյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:

Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը, շրջիկ կերպով այցելելու ամենատարբեր համայնքներ ու Եկեղեցիներ եւ խանգարելու Սրբազան Պատարագի կանոնական ընթացքը։ Ըստ այսմ, կուզեի մի հարց բարձրաձայնել, որն առնչվում է մեր հոգևոր կյանքի հիմքերին, մեր եկեղեցու ավանդույթներին և հավատքի իրական իմաստին։ Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում։ Նա չի … Read more