Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին. Տեր Սերոբ – 5tv

Տեր Սերոբ քահանա Ազարյանի հրապարակումը՝ ուղղված տիրադավներչին ու նրանց միացածներին.

«Բոլոր այն «հոգևորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգևոր կոչումը, պարպում են իրենց մարդկությունից և հայությունից, վաճառում են իրենց խաչը նյութի դիմաց, անհամար հայորդիների թափած արյունը՝ պաշտոնի, աթոռի և երկրավոր խոստումների դիմաց և միանում են դավաճանախմբին, որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՎԱՏՔ և ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ծախեցին, թող ինքնուրույն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, և դավաճան են այս Հայրենիքին, այս ազգին և նրա բոլոր նպատակներին, ոգուն և անցնում են թշնամու շարքերը։

Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հավատամքի, նպատակների, մեր նահատակների թափած անգին արյան, մեր պատմական և ներկա Հայրենի հողի  և դրա սրբության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դրա անսասանության կողքին։

Ահա ժամանակն է իմանալու, թե ովքեր են տաք կամ պաղ՝ ըստ Յայտնութեան սրբատառ տողերի, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արյան համար, և ովքեր են, որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էությունը…»։

Leave a Comment