🎥 Մարտական ոչ-ոքի Ֆրանկֆուրտում․ Այնտրախտն ու Դորտմունդը չպարզեցին հաղթողին

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ (3-3)։

Դորտմունդցիների կազմում գոլերով աչքի ընկան Մաքսիմիլիան Բայերը, Ֆելիքս Նմեչան և Կարնի Չուկվուեմեկան։ Տանտերերի կազմից պատասխանեցին Ջան Ուզունը, Արնաու Կալիմուենդոն և Մահմուդ Դահուդը։

Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Բորուսիան» 33 միավորով երկրորդն է, իսկ «Այնտրախտը»՝ 26 միավորով յոթերորդը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment