Եկեղեցու ինքնամաքրման այս գործընթացում Փաշինյանն ակամա մեծ ծառայություն մատուցեց հայությանը և մեր Եկեղեցուն

Հայոց Եկեղեցին շատ ավելի հզորացած է դուրս գալու այս փորձությունից, քանի որ Աստված, չարի ուժն իր դեմ ուղղելով, մաքրում է մեր հավատի տունը սուտ հոգևորականներից՝ ազգուրացներից, թուլամորթներից, փչացածներից, թշնամու և օտարի դրածոներից։

Միաժամանակ ժողովուրդը տեսնում ու ճանաչում է իր իսկական հոգևոր հովիվներին՝ անկաշառ, հավատավոր և մինչև ուղնուծուծը հայ եկեղեցականներին։ Սա ևս կարևոր ձեռքբերում է։

Եկեղեցու ինքնամաքրման այս գործընթացում Փաշինյանն ակամա մեծ ծառայություն մատուցեց հայությանը և մեր Եկեղեցուն։ Սակայն խիստ կասկածում եմ, թե երկրային կամ երկնային ապագա դատարաններում դա կդիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք։

Աստվածն առաջ։

—————————————–

Հովհաննես 10:11–14.

«Ես եմ բարի հովիվը. բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ իմանում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում. քանզի վարձկան է և ոչխարների համար հոգ չի տանում։ Ես եմ բարի հովիվը. ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից»։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

Leave a Comment