Հյուրանոցում մահացած են գտել Թոմի Լի Ջոնսի դստերը
ԱՄՆ դերասան Թոմի Լի Ջոնսի դուստրը՝ Վիկտորիա Ջոնսը, մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Fairmont հյուրանոցում․ հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ արտակարգ ծառայությունները հյուրանոց են մեկնել հունվարի 1-ի գիշերը։ Ժամանելուց հետո շտապօգնության աշխատակիցները հաստատել են կնոջ մահը։ Ներկայում մահվան պատճառը հայտնի չէ, հետաքննությունը շարունակվում է։ … Read more