Ինչ է World Travel Index-ը, որի տվյալներին հղում է անում վարչապետ Փաշինյանը

Հասարակություն

02.01.2026 | 12:34

Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90,27 ինդեքսով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարկանիշը ցույց է տալիս, թե որ երկրներն են առաջարկում ճանապարհորդության անվտանգության լավագույն պայմանները։ Տարին շատ լավ սկսվել և շատ լավ շարունակվում է։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:

Ուշագրավ է, որ Փաշինյանը հղում է անում մի կայքի տվյալների, որը չի հանդիսանում պաշտոնական ճանաչված ինդեքս։ Կայքի մեթոդաբանությունը թափանցիկ չէ․ տեղեկատվություն է հավաքում 100+ աղբյուրներից, կատարում AI վերլուծություն, բայց չունի հստակ հաշվարկման բանաձև։

Կայքը հիմնվում է նաև սուբյեկտիվ աղբյուրների վրա (Numbeo, Reddit, Quora, ոչ պաշտոնական վիճակագրություն)։

Այսպիսով՝ World Travel Index-ը կարող է ծառայել որպես գնահատման գործիք ճանապարհորդների համար, բայց այն չի համարվում միջազգային ճանաչված ինդեքս։

Անի Թամրազյան

Leave a Comment