Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հաստատում է Սև ծովում երկու լցանավերի վրա հարձակումը

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ երկու լցանավ՝ «Դելտա Հարմոնի»-ն և «Մատիլդա»-ն, Սև ծովում՝ Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC) տերմինալի մոտ, ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման: Նախարարությունն այս մասին հայտնել է իր Telegram ալիքում: «Մալթայի դրոշի ներքո նավարկող «Մատիլդա» լցանավը, որը վարձակալվել էր ազգային «ԿազՄունայԳազ» ընկերության դուստր ընկերության կողմից, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման», … Read more

ԶՈՒ-ում ծառայող գնդերեցներին փորձում են ներքաշել Եկեղեցու դեմ տիրադավ և հայրենադավ արշավին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր եմ ստանում, որ ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն … Read more

Aurora News | ՆԱՏՕ-ն չի կարողանա որոշում կայացնել Գրենլանդիայի վերաբերյալ առանց ԱՄՆ-ի համաձայնության. Գերմանիայի ՊՆ նախարար

ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող որևէ որոշում կայացնել Գրենլանդիայի վերաբերյալ՝ առանց Միացյալ Նահանգների իմացության: Այնուամենայնիվ, եվրոպական երկրները կշարունակեն քննարկել կղզու անվտանգությունը երաշխավորելու միջոցառումները, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Մենք Գրենլանդիան համարում ենք ՆԱՏՕ-ի մաս, և դրա պաշտպանությունը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի առաքելություն», – գերմանացի նախարարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Տարբեր տվյալներով Իրանում կա 2000-ից մինչև 12 000 զոհ

13 Հունվար, 2026 20:28 Միջազգային Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի։ Այնուամենայնիվ, իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները նշում են ավելի մեծ թվով զոհերի մասին: Iran International-ի տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է առնվազն … Read more

Աշխատանքից ազատել եմ ՊՆ-ի այն աշխատակիցներին, որոնց զավակը եղել է այլ երկրի քաղաքացի. Սուրեն Պապիկյան

«Աշխատանքից ազատել եմ ՊՆ-ի այն աշխատակիցներին, որոնց զավակը եղել է այլ երկրի քաղաքացի»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

Պապիկյան. Խաղաղությունը նաև մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունն ապահովելու մասին է

Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնել, հայտարարում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը: Դա այդպես չէ», – ասաց նախարարը այսօր ասուլիսի ժամանակ: Խաղաղությանը պատրաստվելիս պետք է ունենալ նաև որոշակի պաշտպանունակություն, 2025-ի գործունեությունն ամփոփելիս ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը. … Read more

Թրամփը կոչ է արել Իրանի քաղաքացիներին շարունակել բողոքի ակցիաները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային կոչ է արել Իրանի քաղաքացիներին շարունակել բողոքի ակցիաները։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է Իրանի պաշտոնյաների հետ նախատեսված բոլոր հանդիպումները՝ մինչև ցուցարարների սպանությունները դադարեն։ Նրա խոսքով՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում բռնություն կիրառողները «մեծ գին են վճարելու»։ «Պահպանեք սպանողների և բռնարարների անունները։ … Read more

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ավելի քան երեք տասնյակ գործարարների և ներդրողների հետ։ Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում սահմանների ապաշրջափակման օրակարգը և լիահույս է, որ Թուրքիայի հետ … Read more