ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող որևէ որոշում կայացնել Գրենլանդիայի վերաբերյալ՝ առանց Միացյալ Նահանգների իմացության: Այնուամենայնիվ, եվրոպական երկրները կշարունակեն քննարկել կղզու անվտանգությունը երաշխավորելու միջոցառումները, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Մենք Գրենլանդիան համարում ենք ՆԱՏՕ-ի մաս, և դրա պաշտպանությունը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի առաքելություն», – գերմանացի նախարարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։