ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն. Լուսանկարներ ·

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք … Read more

Մասյացոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալներն ստացան առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի օրհնությունը

Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։ Պատարագի ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին և մաղթեց բեղմնավոր ու արդյունաշատ առաջնորդական ծառայություն։ Հավարտ Սուրբ Պատարագի հավատացյալները … Read more

«TRIPP-ը դառնալու է աշխարհի համար մոդել»․ Մարկո Ռուբիո — Հայաստանի Հանրային Ռադիո

Վաշինգտոնում ընդունելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է․ «TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա կլինի հրաշալի Հայաստանի և Միացյալ նահանգների, ինչպես նաև բոլորի համար, ովքեր ներգրավված են: Շարունակելու ենք … Read more

Դեսպան Տիգրան Բալայանը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ խոսել է Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի մասին

Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին։ «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։ Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընգծելով, որ Երևանի և Բրյուսելի հաբերությունները … Read more

Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութը նախ տարածվել էր եպիսկոպոսների շրջանում. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Արշակ արքեպիսկոպոսին վերաբերող տեսանյութերը նախ տարածվել են եպիսկոպոսների շրջանում՝կաթողիկոսի հրահանգով: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի բացահայտումն է: Նախկինում քայլեր չեն ձեռնարկել, քանի որ կարող էր որպես բամբասանք ընկալվել: Նշում է՝ 40 հոգևորականները ևս կարծում են, որ եկեղեցին բարենորոգման կարիք ունի և իշխանությունը եկեղեցու դեմ չէ: Քաղաքագետի գնահատմամբ՝ ճգնաժամ կա, բայց ոչ … Read more

Կենտրոնականի համայնքային ոստիկանները բացահայտեցին «Շևրոլեից» կատարված գողությունը

Մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում կայանված ավտոմեքենայից գողությունը կատարվել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան։ Հանել-տարել էին «Շևրոլեի» թափարգելի նիկելապատ դետալը, սակայն այս մասին մեքենայատերը չէր հայտնել իրավապահներին։ Գողության վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացան օպերատիվ միջոցներով, և Համայնային ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ անցան գործի։Հանցագործության բացահայտմանը նպաստեց նաև համացանցում տարածված տեսանյութը, որի … Read more

Օրացույց․ 13-ը հունվարի․ Մեր սպասելիքները միայն իշխանափոխությունն է

Հասարակություն Օրացույց․ 13-ը հունվարի․ Մեր սպասելիքները միայն իշխանափոխությունն է (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին 1997-ի հունվարի 13-ին Երեւանում դիմավորում են հին Նոր տարին։ Հանրապետության հրապարակը լցված է, թեպետ նախապես հայտարարվել էր, որ այն հեռարձակվելու է ուղիղ եթերով։ Մոտ 5 ժամ երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերն ուրախանում են հայտնի երաժիշտների երգերի եւ կատարումների ներքո։ Մայրաքաղաքը վաղուց չէր տեսել մարդկանց … Read more

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում ռազմական հռետորաբանության սրմամբ

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում արտահայտված ռազմական գործողությունների հաճախականությամբ և կարևոր է համարում, որ բոլոր երկրները ձգտեն դիվանագիտության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ լրջորեն քննարկում է Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։ «Մենք, իհարկե, խիստ մտահոգված ենք Իրանի շուրջ ստեղծված … Read more

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ … Read more

Aurora News | Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ ում թեկնածությունն է ՔՊ-ն առաջադրել ԿԲ նախագահի պաշտոնում

Քննարկումների արդյունքում ՔՊ Վարչությունը որոշեց ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել, որ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Գալստյանը 2020 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Կետնրոնական բանկի նախագահ, շուտով կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը։