Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում +14․․․+18 աստիճան է. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է. «Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է. Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է»։ Գնահատեք հոդվածը

39-ամյա հետախուզվողին հայտնաբերել են

Արմավիրի մարզի պարեկները հունվարի 5-ին՝ ժամը 22․40-ին, Սարդարապատ գյուղում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որը 2025 թվականի նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Մեռելոցին այցելել հոր գերեզմանին. պաշտպան – Նորություններ 07.01.2026

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Սուրբ ծննդյանտոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրն այցելելհոր գերեզմանին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ … Read more

«Թրամփի ուղին»․ տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ձևավորվող մրցակցությունն ու հնարավորությունները

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները նոր դինամիկա են ստեղծել Հարավային Կովկասում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավմամբ։

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը. Այ Պետրոս, Պետրոս, խելոք մնա, Պետրոս…

Կոռումպացված Պետրոսի 44 միլիոն դրամը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում նա նշել է. «Հ1-ի գլխավոր քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը մեկ տարվա ընթացքում 44 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել մեր հարկատուների հաշվին և զբաղված է իշխանության պրոպագանդայով և ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձեռ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը Ամանորի նախաշեմին տնային կալանքից ազատեցին․ մանրամասներ

2025 թվականի դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի դատարանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ գրավը՝ 2 միլիոն ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը չերկարաձգել և փոխարինել վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցով։ 22.1. Վերացնել տնային կալանքի մասով … Read more

Արեւմտահայերէն լուրեր 07 Յունուար. 2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Հալէպի հայաշատ թաղամասերուն մէջ բախումներ. եկեղեցին չեղարկած է Մեռելոցի արարողութիւնը։ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐ ԲՈԼՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՓԱԿ ՊԻՏԻ ՄՆԱՆ։• Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցւոյ մէջ ներկայ գտնուեցաւ Սուրբ Ծննդեան հոգեւոր երաժշտութեան փառատօնին։• Հայաստանի մէջ 3-րդ եւ յաջորդ երեխային՝ մինչեւ 6 տարեկան տրամադրուող 50 000 դրամ աջակցութիւնը դարձաւ մշտապէս գործող։• Ուքրանիան, Ֆրանսան եւ Անգլիան պատերազմի … Read more

Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին փաստաթուղթ են ստորագրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին հռչակագիր, ֆրանսիական Figaro թերթին հղում անելով՝ հայտնում է Ինտերֆաքսը: Ստորագրումը տեղի է ունեցել Փարիզում «Կամավոր երկրների կոալիցիայի» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Մակրոնը վստահեցրել է, որ Միացյալ … Read more

Mercury-ն դիմել է ԱՄՆ ազգային բանկ դառնալու համար

Mercury ֆինթեք ընկերությունը դիմում է ներկայացրել ԱՄՆ Արժույթի վերահսկման գրասենյակ (OCC), ինչպես նաև Դաշնային ավանդների ապահովագրության կորպորացիա (FDIC)՝ կարգավորվող ազգային բանկի կարգավիճակ ստանալու համար։ Ընկերությունը նշել է, որ այս լիցենզիան թույլ կտա համատեղել իր ֆինանսական ծրագրային լուծումները ավելի բարձր կայունության, վստահության և երկարաժամկետ անվտանգության հետ։ 2019թ.-ին հիմնադրված Mercury-ն ներկայումս առաջարկում է հաշվարկային և խնայողական հաշիվներ … Read more