Թրամփը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթ վերամշակելու և վաճառելու ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման և վաճառքի ծրագիրը, որը մնացել էր Վենեսուելայում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պատճառով։ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելան կվաճառի պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթը, որն ուղիղ կերպով կուղարկվի Միացյալ Նահանգներ՝ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի կողմից անմիջապես իրականացվելիք … Read more

Հունվարի 1-ից սկսած աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած նախատեսված է կարգավորում, որի համաձայն  աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային թվային հարթակում և էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ կարգավորումը գործատուների և աշխատողներին հնարավորություն կտա մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես կլինի պայմանագրի օրինակելի ձև՝ բացառելով օրենսդրությանը չհամապատասխանող … Read more

Հունվարի 5-7-ը հայտնաբերվել է 10 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հանրապետությունում հունվարի 5-7-ը բացահայտել են 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման, … Read more

Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեից հայտնում են, որ  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, … Read more

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում

Հունվարի 1-ից ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային հարթակում՝ թվային ստորագրությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն Արմենպրեսին հայտնել է, որ նոր համակարգը ապահովում է, որ աշխատողը աշխատանքային պայմանագիրն ունենա հենց աշխատանքային հարաբերությունների մեկնարկից, նվազեցնի հնարավոր անճշտությունները և դարձնի աշխատողի ու գործատուի հարաբերությունները … Read more

Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայերի շրջանում զոհեր չկան

Հալեպում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, հայեր չեն զոհվել։ Այս մասին Հալեպից հայտնել է «Արմենպրես»-ի աղբյուրը։ Տեղեկության համաձայն՝ բախումների հետևանքով զգալի թվով զոհեր ու վիրավորներ, ինչպես նաև նյութական վնասներ են գրանցվել։ Զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հաղորդվել։ «Այժմ բախումները կողմերի միջև թուլացել են, սակայն չեն … Read more

Զելենսկին ժամանել է Կիպրոս (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կիպրոս, որտեղ մի շարք հանդիպումներ են նախատեսված։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում Զելենսկին կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիի հետ։ Զելենսկին նաև կմասնակցի Կիպրոսի Հանրապետության՝ Եվրոպական Միության խորհրդում նախագահության բացման արարողությանը, կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ … Read more