Զելենսկին ժամանել է Կիպրոս (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կիպրոս, որտեղ մի շարք հանդիպումներ են նախատեսված։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։

Նրա խոսքով՝ այցի ընթացքում Զելենսկին կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիի հետ։

Զելենսկին նաև կմասնակցի Կիպրոսի Հանրապետության՝ Եվրոպական Միության խորհրդում նախագահության բացման արարողությանը, կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Leave a Comment