Երևանում 15-ամյա բնակիչը սայթաքելուց ստացել է ձախ նախաբազկի պատռված վերք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ երեխա է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի … Read more

Սկանդալ Իրանում․ Փեզեշքիանը խոստովանել է, որ իրենք են մեղավոր ·

Իրանի կառավարությունը գիտակցում է, որ երկրում տնտեսական խնդիրներ կան, սակայն չի խթանի գնաճը՝ ավելի շատ փող տպելով, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ կառավարության կողմից դրամական էմեսիան լուրջ ազդեցություն կունենա աղքատ քաղաքացիների վրա։ Այնուամենայնիվ, Փեզեշքիանը պնդել է, որ կառավարությունը գիտակցում է իր թերությունները և պատրաստ է խորհրդակցել մասնագետների հետ՝ ստեղծված իրավիճակի … Read more

Հրադադшրից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ամբողջ Ուկրաինայում. Սթարմեր

Քաղաքականություն 7 Հունվար, 2026 10:03 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ամբողջ Ուկրաինայում և կկառուցեն անվտանգ օբյեկտներ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքները բավարարելու նպատակով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի … Read more

Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր

Հունվարի 6-ին, ժամը 22։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։04-ին, … Read more

Մենք լուծում չենք գտնի՝ հենվելով դիվանագիտական դասագրքի վրա. Մերցն՝ Ուկրաինայում պատերազմի մասին

Ուկրաինան գտնվում է մարդասիրական և էներգետիկ ճգնաժամի եզրին, ուստի՝ կարևոր է հնարավորինս շուտ հասնել հակամարտության ավարտին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Փարիզում, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում․ գրում է ТАСС-ը։ «Երկիրը գտնվում է մարդասիրական և էներգետիկ ճգնաժամի եզրին։ Հետևաբար, մենք ակտիվացնում ենք մեր արդեն իսկ ինտենսիվ ջանքերն՝ արագ … Read more

ArmDay.am | Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Մ.Խորենացի փողոց 30 շենք, Խորենացու փողոց 2 նրբանցքի առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 18, 24 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 11:00-12:30 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի … Read more

Հայաստանում մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է. Հայկ Իգնատյան

7 Հունվար, 2026 10:00 Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «ուխտերթին»․ «Այսօրվա իշխանական «ուխտերթի» մասնակիցների թվաքանակը հուշում է այն մասին, որ Հայաստանում մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է: Հուսով եմ` առաջիկա ամիսներին մնացած մի քանի հազար … Read more

Ռուբիոն Արգենտինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Վենեսուելայի դեմ գործողությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Արգենտինայի արտաքին գործերի նախարար Պաբլո Քվիրնոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի գործողությունը, ասվում է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։ Ռուբիոն Կիրնոյի հետ խոսել է Վենեսուելայի դեմ ԱՄՆ գործողությունների մասին, որոնք պետքարտուղարը անվանել է «իրավապահ մարմինների նպատակային գործողություն»։ Ռուբիոն «շնորհակալություն է հայտնել արտաքին … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խելոք կատարողը՝ վարչապետի աչքի առաջ. 2026-ի կանխատեսումը

Բրյուսովի սկանդալը կասեցնելու անկարողությամբ մամուլում հայտնի այս նախարարը նշանակվել է COP-ի միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար, քանի որ, ըստ համացանցի, նախորդ նախարարի հարբեցողության ու հայհոյախոսության հակումները տապալել էին ոլորտի կառավարման շատ ճյուղեր: Աստղերը հուշում են լինել առավել զգուշավոր, քիչ նախաձեռնող եւ խելոք կատարող, որ Փաշինյանի իշխանության ներսում երկարակեցություն ունենաք: Կապիկի տարում ծնվածների համար 2026-ը խոստանում է … Read more