Աշխարհի առաջին ռակետի տարվա առաջին մրցախաղը տևել է ընդամենը 47 րոպե
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Բրիսբենի WTA-500 կարգի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Բելառուս թենիսիստուհին մրցաշարի երկրորդ փուլում 6-0, 6-1 հաշվով հաղթել է Քրիստինա Բուկշային (Իսպանիա, 50-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է ընդամենը 47 րոպե։ Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, ռումինուհի Սորանա Կիրստյան։