Սիրիական բանակը Հալեպի 2 թաղամասերի բնակիչներին կոչ է արել մինչև 15։00-ն հեռանալ տներից

Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է, որ Հալեպում քրդական ուժերի բոլոր դիրքերն իրենց օրինական թիրախներն են։ Առավոտից Հալեպում զգուշավոր հանդարտություն է, մերթ ընդ մերթ հրաձգության ձայներ են լսվում․ տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթը։ «Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերում քրդական զինվորական բոլոր դիրքերը մեր օրինական թիրախներն են՝ Հալեպի թաղամասերը վտանգի ենթարկելու և քաղաքացիների սպանության … Read more

Կառավարությունը մաքսատուրքերից ազատում է գերակա ոլորտներում ներդրում կատարողներին – Նորություններ 07.01.2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր Facebook-յան էջում տեղադրված տեսանյութում ներկայացրել է կառավարության աջակցության ծրագրերից մեկը՝ մաքսային արտոնությունների մասին: «Ի՞նչ է այս ծրագիրը: Այն նախատեսված է այն գործարարների և ներդրողների համար, ովքեր ներդրումներ են կատարում կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում և երրորդ երկրներից (ոչ ԵԱՏՄ անդամ) ներմուծում հումք կամ սարքավորումներ: Այս դեպքում կառավարությունը նրանց ամբողջությամբ ազատում … Read more

Պապոյանը պարզաբանել է՝ որ ընկերություններն են օգտվում մաքսատուրքի արտոնությունից

7 հունվարի 2026 – 13:26 AMT PanARMENIAN.Net – Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից՝ գերակա ոլորտներում ներդրում անելու դեպքում: Այդ մասին տեսաուղերձում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա պարզաբանել է, թե ում կարող տրամադրվել մաքսատուրքի արտոնությունը:։ «Այն գործարարները, ներդրողները, որոնք կառավարության կողմից գերակա հայտարարված ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք … Read more

Տավուշում կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է հրավառության համար նախատեսված պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ

Հունվարի 4-ին Տավուշի մարզում ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում … Read more

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետվիրահատական բուժում է անցնում, նրա առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում. 24news

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետվիրահատական բուժում է անցնում, նրա առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում: 24News-ն այս մասին տեղեկացավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից: «Սրբազանի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական բուժում է անցնում։ Դեռ տեղեկություն չկա, թե որքան ժամանակ կմնա ԲԿ-ում, սակայն հստակ է, որ բուժումը դեռ պետք … Read more

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սարդարապատ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Արմավիրի մարզի պարեկները հունվարի 5-ին՝ ժամը 22․40-ին, Սարդարապատ գյուղում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որը 2025 թվականի նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: —00—ՄԱ

Մահացել է Ռոնալդ Ռեյգանի որդին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

80 տարեկանում մահացել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին՝ Մայքլ Ռեյգանը: Նրա մահվան մասին ABC News-ին հայտնել է ընտանիքը։ Young America’s Foundation կազմակերպության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ Ռեյգանը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։ Մայքլը ճանաչում է ձեռք բերել որպես քաղաքական մեկնաբան, գրքերի հեղինակ և հրապարակախոս:

«Թուրքիայում որոշ ուժեր գործել են հայկական Սփյուռքի հետ համահունչ». Էրդողան

07.01.2026 | 13:23 «44-օրյա Հայրենական պատերազմի շրջանում, հայտնի շրջանակներ, երկրում գործելով հայկական Սփյուռքի հետ համահունչ, քննադատում էին Թուրքիայի իշխանությունների կողմից եղբայրական Ադրբեջանի արդար պայքարին աջակցելու դիրքորոշումը: Հենց այդ նույն ուժերը` Սիրիայից Բաշար Ասադի փախուստի պահին, մեզ կոչ էին անում երկխոսության հարևան երկրի վտարված ղեկավարության հետ»: Արա ՊՈՂՈՍՅԱՆ Մեկնաբանություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում հունվարի 7-12-ին

Երևանում հունվարի 7-ի ցերեկը, hունվարի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում հունվարի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 8-9-ին, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է … Read more