Պապոյանը պարզաբանել է՝ որ ընկերություններն են օգտվում մաքսատուրքի արտոնությունից

Պապոյանը պարզաբանել է՝ որ ընկերություններն են օգտվում  մաքսատուրքի արտոնությունից

7 հունվարի 2026 – 13:26 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից՝ գերակա ոլորտներում ներդրում անելու դեպքում: Այդ մասին տեսաուղերձում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա պարզաբանել է, թե ում կարող տրամադրվել մաքսատուրքի արտոնությունը:։

«Այն գործարարները, ներդրողները, որոնք կառավարության կողմից գերակա հայտարարված ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ազատվում են մաքսատուրքի վճարման պարտավորությունից»,- ասել է նա։

Նա նշել է, որ 2025-ին այդ ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 67 ներդրումային նախաձեռնություն՝ 3405 աշխատատեղ է ստեղծվել

«Այդ արտոնությունը կտրամադրվի ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնի, ցանկացած՝ առանց բացառության»,-ասել է նա:

2025-ին ծրագիրը ենթադրել է 100 միլիոն 500 հազար դոլարի աջակցություն։

«Այս գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է ՀՀ պետական բյուջե մտներ, և 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց մենք նախընտրել ենք, որ 100 մլն 500 հազարը մնար ՀՀ-ում, ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա տնտեսությունը և, հետևաբար, ՀՀ-ն։ Եթե կան այդպիսի նախաձեռնություններ, դիմեք»,-ասել է նախարարը:

Leave a Comment