Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա։ Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։ Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ … Read more