ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալը uպանել է 37-ամյա կնոջը (տեսանյութ)



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության գործակալը Մինեապոլիսում իրականացված ռեյդի ժամանակ կրակել և սպանել է 37-ամյա բանաստեղծ և ԼԳԲՏ ներկայացուցիչ Ռենե Նիկոլ Գուդին, հաղորդում է Associated Press-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ծառայության կողմից իրականացված խուզարկության ժամանակ կինը իր ամենագնացով փակել է ճանապարհը, ապա հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջները և փորձել լքել դեպքի վայրը։

Գործակալը մի քանի անգամ կրակել է կնոջ դեմքին։ Ռենեն մահացել է հիվանդանոցում՝ թողնելով վեցամյա երեխային։

Միջադեպին հաջորդել է քաղաքացիների զանգվածային բողոքի ցույց:

Թրամփը պաշտպանել է գործակալին՝ նշելով, որ նա ակնհայտորեն գործել է ինքնապաշտպանության նպատակով։

Մինեապոլիսի քաղաքապետը դատապարտել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը և գրել, որ նրանք խնդիրներ են առաջացնում և սուտ անվանել, որ կատարվածն ինքնապաշտպանության նպատակով էր: 

Տեսանյութն՝ այստեղ:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment