Չկալովկայի ՀՀԿ-ական գյուղապետն ընդգրկվել է ՔՊ-ի ցուցակում․ ինչպես է գյուղում փող բաժանել․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի Չկալովա բնակավայրի վարչական ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Կարապետյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։

Վահրամ Կարապետյանը համայնքի ղեկավար է եղել դեռևս

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և համարվում է ՀՀԿ-ական համակարգի ներկայացուցիչ։

2021 թվականին նա ՀՀԿ-ական Սարգիս Մուրադյանի դաշինքով

մասնակցում է Սևանի համայնքապետի ընտրություններին, եւ արդյունքում կրկին զբաղեցնում

Չկալովա համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այդ ժամանակ Սարգիս Մուրադյանը հանդես էր գալիս

որպես ընդդիմադիր թեկնածու և հենց այդ դիրքավորմամբ էլ ստացավ ընտրողների վստահությունը։

Այսօր նույն այդ ընդդիմադիր դաշինքով ընտրված վարչական

ղեկավարը հայտնվել է ՔՊ-ի ցուցակում և այդ մասին սոցցանցի իր էջում հպարտությամբ ազդարարել

դեկտեմբերի 30-ի գիշերը։

Հետաքրքիր է, որ դրանից օրեր առաջ` հավանաբար ՔՊ ցուցակում ընդգրկվելու երազանքի շեմին, Վահրամ Կարապետյանը «Ամանորի նվերի» անվան տակ գումար է բաժանել համայնքի բնակիչներին։ Վարչական ղեկավարը հայտարարել է, որ գումարը տրամադրել է իր անձնական միջոցներով, սակայն այդ «միջոցառումը» լուսաբանվել է համայնքապետարանի պաշտոնական էջով։ Սա տեղի է ունեցել ընտրական գործընթացին նախորդող ժամանակահատվածում և անմիջապես այն փուլում, երբ նա ընդգրկվել է իշխանության ցուցակում։

Leave a Comment