Զենք չի առել, էդ փողն էթում ա իրանց պարգևավճարներին, դղյակներին․ Հարցում

  «Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցնում են ի՞նչ ես արել այդ 8 միլիարդ դոլարը, ասում է՝ «զենք եմ առել», այդ ինչպե՞ս, եթե ռազմական բյուջեն կրճատվել է»,- այս հարցն է տրվել Վայոց Ձորի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Ռուբիոն Դանիայի իշխանությունների հետ կքննարկի Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռազմական ճանապարհով Գրենլանդիային տիրանալու վերաբերյալ հարցին Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում ցանկացած նախագահ իր տրամադրության տակ ունի այդ սպառնալիքը ռազմական միջոցներով հասցեագրելու տարբերակը:   Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել հարցը լուծել այլ … Read more

Ռոնալդուի նվիրական երազանքը․ որ ակումբն է ցանկանում գնել պորտուգալացի աստղը

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։ Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացի աստղը մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն այս անգամ արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու … Read more

ԱՄՆ-ն պլանավորում է վերահսկել Վենեսուելան առնվազն մեկ տարի. Թրամփ

ԱՄՆ-ն պլանավորում է վերահսկել Վենեսուելան առնվազն մեկ տարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում։ «Ես կասեի՝ շատ ավելի երկար», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Սակայն նա հստակ ժամկետներ չի նշել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգթոնը մտադիր է օգտագործել վենեսուելական նավթը, իջեցնել դրա գները և միջոցներ տրամադրել … Read more

Նման մակարդակի այցերի հաստատումը պետք է համարվի դրա մասին պաշտոնական հաղորդագրությունը․ Փաշինյան

Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու. Փաշինյան

Հալեպի հայ համայնքում զոհեր և վիրավորներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News Հալէպի հայ համայնքին մէջ զոհեր եւ վիրաւորներ չկան, այս մասին հայտնում է Գանձասար-ը։ «Հալէպի մէջ բախումները սաստկացան, սուրիական բանակին յայտարարած ժամուն։ Շէյխ Մաքսուտ եւ Աշրաֆիէ շրջաննեդուն համար պարետային ժամ յայտարարուեցաւ։ Այժմ երկնքին մէջ կ՚որոտան փամփուշտի եւ ռմբակոծումներու ձայներ։ Երէկ գիշեր տեղի ունեցած բախումներու ընթացքին Մէյխ Լահայի եւ Վիլլաներու մէջ հայերու բնակարաններ … Read more

Ես նման տեղեկություններ չունեմ. Փաշինյանը՝ տիրադավ Վազգեն Միրզախանյանի՝ քահանաներից մեկի կնոջը «դոմփելու» մասին

Լրագրողներից մեկն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք իր հարց ձևակերպելիս կարող է օգտագործել Փաշինյանի իսկ սիրած «դոմփել» բառը։ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց։ Հարցին՝ տեղյա՞կ է, որ իրեն միացած տիրադավ Վազգեն Միրզախանյանը Վիրահայոց թեմի առաջնորդ եղած ժամանակ սեռական կապի մեջ է եղել քահանաներից մեկի կնոջ հետ, և ուրեմն ինչպե՞ս է այդ մարդու միջոցով փորձում … Read more

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը 81 տարեկան է

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է: Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ.-ի հունվարի 8-ին Երևանում։ Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան), վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում (ուսանել է Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ)։ Նիկոլայ … Read more

«Հերիք է հայաստանցիներին փորձաճագարի տեղ դնեք»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերիք է հայաստանցիներին փորձաճագարի տեղ դնեք։Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում առողջության ապահովագրության համակարգի ներդրման դժվարություններից է խոսել՝ ասելով. «Հիմա ընկնելու ենք անխուսափելիորեն, պետք է ուշադիր լինենք, բայց պետք է ընկնենք, վեր կենանք, նորից փորձենք, նորից շարունակենք, ,ճանապարհը դա է»։ Գրեթե 8 տարի կառավարման ձեր փորձերը փորձանք են դարձել հայաստանցիների համար, հերիք … Read more