Ես նման տեղեկություններ չունեմ. Փաշինյանը՝ տիրադավ Վազգեն Միրզախանյանի՝ քահանաներից մեկի կնոջը «դոմփելու» մասին

Լրագրողներից մեկն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք իր հարց ձևակերպելիս կարող է օգտագործել Փաշինյանի իսկ սիրած «դոմփել» բառը։ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց։

Հարցին՝ տեղյա՞կ է, որ իրեն միացած տիրադավ Վազգեն Միրզախանյանը Վիրահայոց թեմի առաջնորդ եղած ժամանակ սեռական կապի մեջ է եղել քահանաներից մեկի կնոջ հետ, և ուրեմն ինչպե՞ս է այդ մարդու միջոցով փորձում պայքարել սրբապղծության դեմ, Փաշինյանը պատասխանեց.

«Ես նման տեղեկություններ չունեմ։ Բայց ես ասեմ նաև, որ մեզնից որևէ մեկն անմեղ կամ սուրբ ձևանալու մտադրություն ու կանխավարկած չունի»,- ասաց նա։

Leave a Comment