Չինական ռոբոտաքսիներն արդեն 2026-ին կարող են հայտնվել Մեծ Բրիտանիայում

Uber-ն ու Lyft-ը հայտարարել են, որ 2026 թվականին Մեծ Բրիտանիայում նախատեսում են Baidu ընկերության հետ համագործակցությամբ փորձարկել չինական ինքնավար ռոբոտաքսիներ։ Ընկերությունները ցանկանում են կարգավորող մարմիններից թույլտվություն ստանալ Լոնդոնում փորձարկումներ անցկացնելու համար։ Uber-ն ու Lyft-ը վստահ են, որ ռոբոտաքսիները կարող են դառնալ անվտանգ և հարմար տեղաշարժի տարբերակ, սակայն մասնագետները զգուշացնում են՝ տեխնոլոգիան չի կարելի արագ մասշտաբավորել։ … Read more

Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է․   «Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել   Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ … Read more

Տաթև-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 4 վիրավոր․ ԶԼՄ

Սյունիքի մարզում՝ Տաթև-Կապան ավտոճանապարհին, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 4 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ … Read more

Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի փոխնախագահ Դ.Ռոդրիգես Գոմեսի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Ս. Վ. Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում: Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը: Կողմերը հանդես են եկել հետագա էսկալացիան թույլ … Read more

ԵՄ-ն այս տարի կսկսի Չեռնոգորիայի անդամակցության բանակցությունները • Tribune.am

Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը հայտարարել է, որ երկրի Եվրոպական Միությանը անդամակցության պայմանագրի մշակման աշխատանքները կսկսվեն ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահության ընթացքում, որը կտևի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Սա կնշանավորի բանակցային գործընթացի վերջնական փուլի սկիզբը, հայտարարել է Իվանովիչը տեղական «Դան» թերթին տված հարցազրույցում։ Կիպրոսի նախագահությանը նախապատրաստվելու համար նախատեսված են բազմաթիվ քաղաքական և … Read more

Անկարան պատրաստ է աջակցել Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու գործում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ. «Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Թուրքիան կարևորում է Վենեսուելայի կայունությունը, ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ ապահովելու համար, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ չունենա տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։ Մենք պատրաստ ենք առաջարկել բոլոր կառուցողական ներդրումները Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու գործում։ … Read more

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

Թրամփը հայտնել է, որ Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան։ ​ԱՄՆ նախագահը Fox News-ին տված հարցազրույցում հստակեցրել է, որ Մադուրոն և նրա կինը Նյու Յորք կհասնեն նավով և ուղղաթիռով։ Նա նաև հավելել է, որ ամուսիններին մեղադրանքներ են առաջադրվել. «Նրանք բազմաթիվ մարդկանց են սպանել, այդ թվում՝ ամերիկացիների, ինչպես նաև մարդկանց … Read more

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում իրականացված օպերացիայի արդյունքում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ ուժերի կողմից ու այժմ գտնվում է Վենեսուելայից դուրս։ ԱՄՆ֊ն Մադուրոյին և նրա կնոջը առաջադրվել են «նարկոահաբաեկչության» հետ կապված մեղադրանքներ։ Այն ինչ ԱՄՆ֊ն պլանավորել և իրականացրել է այս գիշեր Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության դեմ իր նախադեպն ունի և … Read more

Քանի՞ էլեկտրոնային հսկողության սարք է ձեռք բերվել տնային կալանքի և վարչական հսկողության համար

Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի և վարչական հսկողության վերահսկման համար 2022–2025թթ. ընթացքում ձեռք է բերվել 2334 միավոր էլեկտրոնային հսկողության սարքավորում, որից 970-ը՝ ներտնային էլեկտրոնային հսկողության սարքեր։ Այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանը պատասխանել են արդարադատության նախարարությունից։ Ըստ նախարարության տվյալների՝ 2025 թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ կիրառվող սարքերի ընդհանուր քանակը կազմում է 1960 միավոր, որից 1090-ը՝ վարչական հսկողության, … Read more