Uber-ն ու Lyft-ը հայտարարել են, որ 2026 թվականին Մեծ Բրիտանիայում նախատեսում են Baidu ընկերության հետ համագործակցությամբ փորձարկել չինական ինքնավար ռոբոտաքսիներ։ Ընկերությունները ցանկանում են կարգավորող մարմիններից թույլտվություն ստանալ Լոնդոնում փորձարկումներ անցկացնելու համար։
Uber-ն ու Lyft-ը վստահ են, որ ռոբոտաքսիները կարող են դառնալ անվտանգ և հարմար տեղաշարժի տարբերակ, սակայն մասնագետները զգուշացնում են՝ տեխնոլոգիան չի կարելի արագ մասշտաբավորել։ Բացի այդ, հասարակությունը դեռ կասկածամիտ է․ հարցումների համաձայն՝ բրիտանացիների գրեթե 60%-ը չի ցանկանում օգտվել վարորդ չունեցող տաքսիից։
